Աշխարհ

07.12.2016 15:27


Թուրքիան տանկեր է ուղարկել Հալեպից հյուսիս Ալ-Բաբի շրջան

Թուրքիան տանկեր է ուղարկել Հալեպից հյուսիս Ալ-Բաբի շրջան

Դեկտեմբերի 6-ին Սիրիայում «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Թուրքիայի զինուժը երկրի հարավային Քիլիս նահանգի Էլբեյլի գավառից տանկեր, ռազմական տեխնիկա և անձնակազմ է ուղարկել Հալեպից հյուսիս Ալ-Բաբ բնակավայրի մոտակայք: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում էթուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 2-րդ բանակի Ադանայում տեղակայված 6-րդ կորպուսի հրամանատարությունից և երկրի արևմտյան նահանգներից տանկային և մեխանիզացված հետևակային ստորաբաժանումներ, ինժերական ստորաբաժանումների գերմանական արտադրության Լեոպարդ-2Ա4 (Leopard 2A4) տանկեր, զրահափոխադիրիչներ, թուրքական արտադրության «Քիրփի» (kirpi) զրահամեքենաներ և ենթասպաներից, սպաներից և մասնագետ սերժանտներից կազմված հատուկ ստորաբաժանումներ Սիրիայի հյուսիսային Չոբանբեյ բնակավայրով տեղափոխվել են Ալ-Բաբի շրջան:

Թուրքիայի ԶՈւ ՑԶ 2-րդ բանակի ստորաբաժանումները տեղակայված են Թուրքիայի՝ Սիրիայի, Իրաքի և Իրանի հետ սահմաններին հարող տարածքներում: Բացի այդ, 2-րդ բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում են կենտրոնացած «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հիմնական ուժերը: 2-րդ բանակի շտաբը տեղակայված է Մալաթիայում:

Մանրամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը