Աշխարհ

07.12.2016 16:04


Զախարովա. «ԼՂ հարցով հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ»

Զախարովա. «ԼՂ հարցով հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ Ֆրանսիայի կողմից առաջարկված 3+2 ձևաչափով (Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳՆ ղեկավարները) Համբուրգում ԼՂ–ի հարցով հնարավոր հանդիպման շուրջ դեռևս համաձայնություն չկա:

Նա նշել է, որ մինչ այս պահը վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը