Լրահոս

07.12.2016 16:08


Ուսումնասիրվում է դեղերի շուկան. հարուցվել են վարչական վարույթներ

Ուսումնասիրվում է դեղերի շուկան. հարուցվել են  վարչական վարույթներ

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը կանխելու նպատակով դեղերի շուկան ուսումնասիրելու և դրանց հիման վրա իրավական կարգավորումներ իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությունը հարուցել է վարչական վարույթներ` պարզելու «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 14-րդ, 15-րդ հոդվածների և դրանց առնչվող այլ իրավական ակտերի պահանջների պահպանման հարցը։

Վերջին երեք օրվա ընթացքում իրականացրած զննությունների արդյունքում աշխատանքային խմբերը դեղատնային կրպակներում հայտնաբերել են ՀՀ-ում գրանցված, օրինական ներմուծված լինելու և շրջանառվելու տեսանկյունից կասկած հարուցող 100 անվանում դեղեր, ինչպես նաև 17 անվանում ժամկետանց դեղեր:

Գրանցման տեսանկյունից կասկած հարուցող դեղերն ուղարկվել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»՝ փորձագիտական եզրակացություն ստանալու և վարչարարությամբ նախատեսված հետագա քայլերը նախանշելու նպատակով:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը