Աշխարհ

07.12.2016 16:57


Պակիստանում 42 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

Պակիստանում 42 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

Պակիստանի Հավելիան քաղաքի մոտ «Pakistan International Airlines» ավիաընկերությանը պատկանող օդանավ է ընկել։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ «Daily Pakistan»–ին հղումով։

Պարբերականի տվյալներով՝ օդանավում 42 ուղևոր և անձնակազմի 5 անդամ կային։

Չիթրալից մեկնած օդանավը վայրէջք էր կատարելու Իսլամաբադում։

«Geo TV»–ն, երկրի Քաղավիացիայի վարչության ներկայացուցչին հղումով, հայտնում է, որ օդաչուն տագնապի ազդանշան է ուղարկել ինքնաթիռի անհետանալուց քիչ առաջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը