Կարծիք

10.12.2016 14:05


Եկող ընտրություններին մեր միջից պետք է հանենք ոչինչ չփոխելու գաղափարը

Եկող ընտրություններին մեր միջից պետք է հանենք ոչինչ չփոխելու գաղափարը

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության օրն է: Այն, որ մարդն առաջին հերթին պետք է իր իրավունքները կարողանա պաշտպանել իր իսկ պետությունում, արդեն ողջունելի և մեծ ձեռքբերում է, բայց խոսքը մեր պետության մասին չէ:

Մեզ մոտ մարդու իրավունքները խախտվում են քաղաքացի-պետություն փոխհարաբերությունների ժամանակ: Օրինակ բերելու համար միայն ընտրությունները բավական են, որ արձանագրենք, թե այս իշխանությունն ինչքա՜ն է խախտում մարդու իրավունքները՝ արժանապատիվ աշխատելու և ապրելու համար:

Շուրջբոլորը կոռուպցիա, անարդարություն, մենաշնորհային կարգավիճակ: Ու, ցավոք, այսօր մեզ համար տոն չէ, հակառակը՝ ամոթալի մի օր, որը ևս մեկ անգամ հիշեցնում է, թե ՀՀ քաղաքացին ինչքա՜ն արժեզրկված է իր երկրում, ինչքա՜ն ոտնահարված են նրա իրավունքները:

Իհարկե, հանրապետականների օրոք այս արմատացած երևույթը երբեք չի փոխվի: Սակայն ամեն գնով էլ մարդն իր իրավունքների տերը պետք է լինի. մարդիկ պետք է իրենց միջից դուրս հանեն այն միտքը, թե ոչինչ փոխել հնարավոր չէ: Այո՛, այս իշխանությունն անուղղելի է, բայց եկող ընտրություններին մեր միջից պետք է հանենք ոչինչ չփոխելու գաղափարը և պետք է սկսենք համակարգի արմատական փոփոխությունից, որպեսզի մեր իրավունքներն էլ այսուհետ պաշտպանված լինեն:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը