Աշխարհ

11.12.2016 20:12


Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ, բայց և վնասվածք ստացավ (տեսանյութ)

Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ, բայց և վնասվածք ստացավ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆֆոլդում» հյուրընկալեց լոնդոնյան «Տոտենհեմին» և նվազագույն հաշվով հաղթեց:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպման 29-րդ րոպեին դարձավ հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակ:

Երբ 76-րդ րոպեին 27-ամյա ֆուտբոլիստը կասեցրեց մրցակցի հակագրոհը, ստացավ առաջին զգուշացումը Պրեմիեր լիգայում: Իսկ 85-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը աջ եզրից անցում կատարեց, սակայն Դենի Ռոուզը խախտեց կանոնները և հայ ֆուտբոլիստն ընկավ ու վնասվածք ստացավ։

Նրան դաշտից պատգարակով դուրս բերեցին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը