Աշխարհ

12.12.2016 10:07


Նեթանյահուն պատմել է Պուտինի հետ Սիրիայի հարցով ձեռք բերած պայմանավորվածության մասին

Նեթանյահուն պատմել է Պուտինի հետ Սիրիայի հարցով ձեռք բերած պայմանավորվածության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CBS–ի հետ զրույցում պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սիրիայի հարցով ձեռք բերած պայմանավորվածության մասին։

«Մենք համաձայնեցրեցինք մեր Զինված ուժերի գործողությունները, քանի որ ոչ ոք չի ուզում Իսրայելի և Ռուսաստանի չնախատեսված բախումը»,–ասել է Նեթանյահուն։

Բացի այդ, իսրայելցի վարչապետը Պուտինին հայտնել է, որ Իսրայելը չի խառնվելու սիրիական հակամարտությանը, սակայն նաև չի թողնելու Իրանին գրոհել իր երկիրը Սիրիայի տարածքից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը