Աշխարհ

12.12.2016 11:12


Նազարբաևը Ղազախստանի իշխող ռեժիմը բռնապետական կամ ավտոկրատ չի համարում

Նազարբաևը Ղազախստանի իշխող ռեժիմը բռնապետական կամ ավտոկրատ չի համարում

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը «25 KZ «Նորագույն պատմություն»» փաստագրական ֆիլմի հեղինակների հետ հարցազրույցում հայտարարել է, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, թե իր երկրում ավտոկրատ ռեժիմ է հաստատվել:

«Այո՛, Ղազախստանում նախագահական կառավարում է։ Ֆրանսիական նախագահական իշխանությունն ավելի կոշտ է, իսկ մենք ունենք այն, ինչ ունենք։ Կառավարման մեր ձևը հաճախ անվանում են բռնապետական կամ ավտոկրատ, ինչն անհեթեթություն է, որը տարածում են նրանք, ովքեր ոչինչ չգիտեն մեր պայմանների, մեր կյանքի մասին և միայն թերթերում են կարդում»,-ասել է Նազարբաևը՝ հավելելով, որ չի բացառվում՝ ապագայում Ղազախստանի կառավարման ձևը վերանայվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը