Աշխարհ

13.12.2016 10:08


Հալեպն ամբողջությամբ ազատագրվել է. «Գանձասար» (տեսանյութ)

Հալեպն ամբողջությամբ ազատագրվել է. «Գանձասար» (տեսանյութ)

Սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է Հալեպ քաղաքը։ Այս մասին հայտնում է «Գանձասարը»՝ սիրիական ԶԼՄ–ին հղումով։

«Ժողովուրդը ցնծությամբ տոնում է Հալեպի՝ երկար սպասված ազատագրումը, Հալեպի հաղթանակը: Այսօր պատմական օր է Հալեպի և ողջ Սիրիայի համար: Հարգա՛նք բոլոր նահատակներին, պատի՛վ սիրիական բանակին և Հալեպի տոկացող ժողովրդին»,-գրում է «Գանձասարը»։

Նշենք, որ Հալեպի արևելյան հատվածից մեկ օրվա ընթացքում ավելի քան 7 հազար խաղաղ բնակիչ են դուրս բերել։ Այս մասին փոխացում է РИА «Новости»–ն՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։

«Հալեպի՝ զինյալների կողմից վերահսկողության տակ գտնվող շրջաններից, Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ, մեկ օրվա ընթացքում 7796 խաղաղ բնակիչ է դուրս բերվել, այդ թվում՝ 3946 երեխա»,ասվում է հաղորդագրության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը