Աշխարհ

13.12.2016 14:00


Նեթանյահուն Բաքու է ժամանել

Նեթանյահուն Բաքու է ժամանել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկօրյա այցով Բաքու է ժամանել։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ նախատեսվում է նրա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը։ Հանդիպման արդյունքներով՝ երկկողմ փաստաթղթերի ստորագրում է ակնկալվում։

Քննարկվող հնարավոր թեմաներից են լինելու երկու երկրների առևտրատնտեսական կապերի ակտիվացումը, էներգետիկայի և տեղեկատվական–հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը, փոխադարձ ներդրումների ծավալների մեծացումը։

Վերլուծաբանները ենթադրում են, որ ուշադրության կենտրոնում են լինելու երկու երկրների ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, կողմերը կարող են նաև մտքեր փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը