Աշխարհ

14.12.2016 11:15


Ադրբեջանը մոտ 5 մլրդ դոլարի զենք է գնել Իսրայելից (տեսանյութ)

Ադրբեջանը մոտ 5 մլրդ դոլարի զենք է գնել Իսրայելից (տեսանյութ)

Մեկօրյա այցով Բաքվվում գտնվող Բենիամին Նեթանյահուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ալիևը հայտարարել է, որ մոտ 5 մլրդ դոլարի զենք են ձեռք բերել Իսրայելից:

«Մինչ այժմ Ադրբեջանի և Իսրայելի միջև ստորագրված զենքի ձեռքբերման պայմանագրերի արժողությունը կազմել է մոտ 5 մլրդ դոլար, ավելի հստակ՝ 4 մլրդ 850 մլն դոլար: Այդ պայմանագրերի մեծ մասն արդեն իրագործվել է: Մենք շատ գոհ ենք այդ համագործակցությունից»։

Հիշեցնենք՝ Իսրայելը ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի գլխավոր գործընկերներից է: Ադրբեջանն իսրայելական ընկերություններից ձեռք է բերել մի շարք ժամանակակից սպառազինություններ ու սարքավորումներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը