Աշխարհ

15.12.2016 10:30


Մոգերինին հաստատել է հակառուսական պատժամիջոցները երկարաձգելու ԵՄ մտադրությունը

Մոգերինին հաստատել է հակառուսական պատժամիջոցները երկարաձգելու ԵՄ մտադրությունը

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հերթական անգամ հաստատել է Ուկրաինայի իրադրության պատճառով սահմանված հակառուսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու Եվրամիության մտադրությունը։ Այս մասին, «Life.ru»–ի փոխանցմամբ, նա ասել է «Wall Street Journal»–ի հետ զրույցում։

Նա նշել է՝ ինչ որոշում էլ ընդունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը՝ ԵՄ–ն ուժի մեջ կթողնի տնտեսական սահմանափակումները, քանի դեռ չեն իրագործվել մինսկյան պայմանավորվածությունները։

Այդուհանդերձ, Մոգերինին հավելել է, որ ԵՄ–ն և ՌԴ–ն կարող են ընդհանուր դիրքորոշում որդեգրել միջազգային մի շարք հարցերի վերաբերյալ՝ ի հակակշիռ Թրամփի քաղաքականության։

«Ինձ չի զարմացնի, եթե որոշ հարցերում եվրոպացիներն ու ռուսները նույն կողմում հայտնվեն՝ իրանական գործարքը, մերձավորարևելյան կարգավորումը և, հավանաբար, ՄԱԿ–ի դերը»,–նկատել է Մոգերինին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը