Աշխարհ

17.12.2016 10:35


ԱՄՆ–ը կարևորել է Ադրբեջանի դերն Աֆղանստանում

ԱՄՆ–ը կարևորել է Ադրբեջանի դերն Աֆղանստանում

ԱՄՆ տրանսպորտի հրամանատար, գեներալ Դարեն Մաքդյուն Աֆղանստան այցի ընթացքում կարևորել է այն դերը, որը Ադրբեջանը խաղում է երկրի տարածքում խաղաղապահ գործողությունների ընթացքում։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»–ը։

«Նրանք նշել են Ադրբեջանի բացառիկ դերը Աֆղանստանում խաղաղապահ գործողությունների ընթացքում և խնդրել են շնորհակալություն հայտնել ձեր երկրի ղեկավարությանն այդ առաքելության մեջ ունեցած ներդրումի համար»–ասել է նա։

Նա նաև պատմել է, որ նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ քննարկել է մի շարք թեմաներ, որոնք վերաբերում էին անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը