Աշխարհ

17.12.2016 11:15


Թուրքիայում զինվորականներ տեղափոխող ավտոբուս է պայթել․ կան զոհեր և վիրավորներ (լրացված, տեսանյութ)

Թուրքիայում զինվորականներ տեղափոխող ավտոբուս է պայթել․ կան զոհեր և վիրավորներ (լրացված, տեսանյութ)

Թուրքիայի Քայսերի քաղաքի ինստիտուտի մոտ ավտոբուս է պայթել։ Դեպքը տեղի է ունեցել հասարակական տրանսպորտի կանգառում։

Նախնական տվյալներով՝ ավտոբուսը զինվորականներ էր տեղափոխում։ Կան զոհեր և վիրավորներ, որոնց թվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ ուժային կառույցներին հղումով։

«Россия 24»–ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ։

Իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել կատարվածը։ Հնարավոր ահաբեկչության պատասխանատվությունն էլ առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել։

***

Պայթյունի հետևանքով 13 զինվորական է մահացել, ևս 48–ը վնասվածքներ է ստացել։ Այս մասին հաղորդում են Թուրքիայի Գլխավոր շտաբից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը