Աշխարհ

17.12.2016 12:40


ՄՅ–ն այսօր կմրցի «Վեսթ Բրոմվիչի» հետ

ՄՅ–ն այսօր կմրցի «Վեսթ Բրոմվիչի» հետ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակներում «Վեսթ Բրոմվիչ Ալբիոնը» կհուրընկալի «Մանչեսթեր Յունայթեդին»։

Մրցաշարային աղյուսակում մանկունիանցիները 27 միավորով 6-րդ տեղում են, «Վեսթ Բրոմվիչը» 23 միավորով 7–րդ տեղում է։

Ժոզե Մոուրինյուի ակումբը հաղթել է վերջին 2 հանդիպումներում, իսկ տանտերերը վերջին 6 տուրում ընդամենը մեկ անգամ են պարտվել։

Վնասվածքների պատճառով ՄՅ–ին օգնել չեն կարող հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Էրիկ Բային և Լյուք Շոուն։

Հիշեցնենք՝ հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ խաղում (1:0), որտեղ դարձել էր հաղթական գոլի հեղինակ: Ավելի վաղ Մոուրինյուն նշել էր, որ Մխիթարյանը պատրաստ կլինի «Բոքսինգ դեյի» հետ հանդիպմանը։

Խաղի սկիզբը՝ երևանյան ժամանակով 21:30–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը