Աշխարհ

19.12.2016 22:29


100–մետրանոց առեղծվածային խողովակ է հայտնվել Նոր Զելանդիայի ափերից մեկում (ֆոտոշարք)

100–մետրանոց առեղծվածային խողովակ է հայտնվել Նոր Զելանդիայի ափերից մեկում (ֆոտոշարք)

Նոր Զելանդիայի հարավային կղզու ափերից մեկում խողովականման մի առարկա է հայտնվել։ 100–մետրանոց երկար, սև, պլաստիկ իրը հայտնաբերել է տեղի ոստիկանության սպան Թե Ուաուե ծովածոցում և հայտնել է այդ մասին «Environment Southland» բնապահպանական խորհրդին։ Այս մասին հայտնում է «NZ Herald»–ը։

Կապիտան Իան Քոարդին հայտնել է, որ խողովականման առարկան ափ է շպրտել ալիքը։

Սոցիալական ցանցերի օգտատերերի ենթադրությամբ՝ այն օգտագործվել է կա՛մ ձկնաբուծության, կա՛մ նավթային բումի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը