Կարծիք

19.12.2016 14:38


Տեր-Պետրոսյանի գլխավոր թեզերը պրակտիկորեն հերքվել են ու չեն կարող որևէ քննադատության դիմանալ

Տեր-Պետրոսյանի գլխավոր թեզերը պրակտիկորեն հերքվել են ու չեն կարող որևէ քննադատության դիմանալ

Իրականում Տեր-Պետրոսյանի գլխավոր թեզերը պրակտիկորեն հերքվել են ու չեն կարող որևէ քննադատության դիմանալ:

1. 1998-ին նա պնդում էր, որ Հայաստանը դատապարտված է, և տնտեսական աճի որևէ հույս չկա: Այնինչ 2000-ականներին Հայաստանն աշխարհի ամենաարագ զարգացող երկրների թվում էր, որին Համաշխարհային բանկը «Կովկասյան վագր» էր անվանում:

2. 1998-ին Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ Սփյուռքը երբեք տարեկան 20 մլն դոլարից ավելի ներդրում չի կատարելու Հայաստանում: Այնինչ 2000-ականներին Սփյուռքի կողմից միլիարդավոր դոլարների ներդրումներ են կատարվել Հայաստանում: Այս ամենը տեղի է ունեցել իրավական պետության բացակայության ու կոռումպացված համակարգի գոյության պայմաններում: Պատկերացրեք՝ նորմալ պետություն ունենալու դեպքում ինչպիսի արդյունքներ կարելի է գրանցել:

3. 1998-ին Տեր-Պետրոսյանն ասում էր, որ ստատուս-քվոն 3-4 տարուց ավելի հնարավոր չէ պահպանել: Այնինչ ստատուս-քվոն, մեծ հաշվով, պահպանվել է մինչ այսօր:

4. 2016-ին Տեր-Պետրոսյանը նշում է, որ իր նախագահության տարիներին Հայաստանի բանակցային դիրքերն ավելի ուժեղ էին: Սա բացարձակ սուտ է: Իր նախագահության տարիներին Հայաստանը պատրաստ էր 7 շրջանները հանձնել ընդամենը Ղարաբաղի ժողովրդի համար անվտանգության երաշխիքներ ստանալու դիմաց: Ղարաբաղն այն ժամանակ Ադրբեջանի կազմում լայն լիազորություններով ինքնավարությունից ավելի ոչինչ չէր կարող ստանալ: Այնինչ մեր կողմից չսիրված մադրիդյան սկզբունքներում Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հստակ ամրագրված է՝ հետաձգված հանրաքվեի մեխանիզմի տեսքով: Սա նշանակում է, որ Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագիր ստորագրվելու հավանականությունը շատ փոքր է, ինչը, անշուշտ, ձեռնտու է մեզ:

5. Աշխարհում վերջին 15 տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից հետո (Իրաք, Կոսովո, ռուս-վրացական պատերազմ, Սիրիա, Ղրիմ և այլն), մեղմ ասած, անուղղելի իդեալիստ պետք է լինես, որպեսզի միջազգային իրավունքին հավատաս:

6.Ամենակարևոր կետը: Զարգացումն առաջին հերթին պայմանավորված է երկրներում գոյություն ունեցող քաղաքական և տնտեսական համակարգերով: Հայաստանի զարգացման գլխավոր խոչընդոտն այն կեղեքիչ համակարգն է (Acemoglu and Robinson, 2012), որը ստեղծել է հենց ինքը ԼՏՊ-ն՝ ընտրություններ կեղծելով, բեսպրեդելի մթնոլորտ հաստատելով, կուսակցություններ արգելելով և այլն: Միգուցե նաև այս ամենը գիտակցելով է առաջին նախագահը փորձում բոլոր սլաքները դեպի հակամարտությունն ուղղել:

Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը