Լրահոս

05.11.2010 17:05


ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել ձերբակալված բլոգերներին

ԱՄՆ պատքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը «Ազատություն» ռադիոկայանին մեկնաբանել է պաշտոնական Վաշինգթոնի դիրքորոշումը Ադրբեջանում բլոգերների ձերբակալության վերաբերյալ։ «ԱՄՆ-ը շարունակում է հետևել Ադրբեջանում բլոգերների ձերբակալման շուրջ ստեղծված իրավիճակին»,-ասել է Գորդոնը։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները բազմիցս կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել բլոգերներ Էմին Միլիին և Ադանա Գաջիաձեին։ ԱՄՆ պատքարտուղարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է լրջորեն զբաղվեն այդ հարցով։

 

Այս խորագրի վերջին նյութերը