Աշխարհ

20.12.2016 01:12


Գերմանիայում բեռնատարը մխրճվել է տոնավաճառում գտնվող մարդկանց մեջ. կան զոհեր (տեսանյութ․ լրացված)

Գերմանիայում բեռնատարը մխրճվել է տոնավաճառում գտնվող մարդկանց մեջ. կան զոհեր (տեսանյութ․ լրացված)

Բեռլինում բեռնատար մեքենան մխրճվել է սուրբծննդյան տոնավաճառում հավաքված մարդկանց մեջ: CNN-ը հայտնում է, որ նախնական տվյալներով` առնվազն 9 մարդ զոհվել է, ավելի քան 50-ը՝ տուժել։ Ոստիկանությունում չեն բացառում ահաբեկչության վարկածը։

Իրավապահները խնդրել են բնակիչներին դուրս չգալ տներից, իսկ ավելի ուշ հայտնել են բեռնատարի ենթադրյալ վարորդի ձերբակալման մասին։ Խցիկում գտնվող երկրորդ մարդը զոհվել է։

***

Բեռլինի ոստիկանությունը «Twitter»-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 12-ի, հոսպիտալացվել է 48 մարդ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը