Աշխարհ

20.12.2016 10:10


Ընտրիչները հաստատել են Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում

Ընտրիչները հաստատել են Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում

Ընտրիչների կոլեգիան հաստատել է Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Հանրապետականը սպասվածից ավելի մեծ առավելություն է գրանցել Դեմոկրատական կուսակցությունից իր հակառակորդ Հիլարի Քլինթոնի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։

Թրամփը հաղթանակ է գրանցել համընդանուր ընտրություններին, որոք տեղի էին ունեցել նոյեմբերի 8–ին։ Սակայն նախագահի պաշտոնի հաստատման համար նրան նաև անհրաժեշտ էր հավաքել 270 ընտրիչի ձայն, քանի որ ԱՄՆ–ում գործում է երկաստիճան գործընթաց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը