Աշխարհ

20.12.2016 13:32


Կառլովի մարմինն այսօր Ռուսաստան կտեղափոխվի

Կառլովի մարմինն այսօր Ռուսաստան կտեղափոխվի

Անկարայում սպանված Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի մարմինն այսօր նրա կնոջ, դեսպանատան բժշկի և Արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանների ուղեկցությամբ կտեղափոխվի Ռուսաստան։ ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Անկարայում ՌԴ դեսպանության աշխատակիցը:

Վերջինը նշել է, որ մինչ այդ օդանավակայանում Թուրքիայի բարձրագույն ղեկավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա սգո արարողություն:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանից Թուրքիա է մեկնել օպերատիվ–քննչական խումբ, որի կազմում ընդգրկված է հատուկ ծառայությունների, Քննչական կոմիտեի և ԱԳՆ–ի 18 աշխատակից՝ հետաքննելու Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը