Աշխարհ

20.12.2016 14:17


Անկարայում ՌԴ դեսպանատան փողոցը կվերանվանվի Կառլովի պատվին

Անկարայում ՌԴ դեսպանատան փողոցը կվերանվանվի Կառլովի պատվին

Անկարայում ռուսական դեսպանատան փողոցը կվերանվանվի դեսպան Անդրեյ Կառլովի պատվին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:

Թուրք նախարարը նշել է՝ Անկարան անում է հնարավոր ամեն ինչ ռուս դեսպանի սպանությունը հետաքննելու համար. մեղավորներն արժանի պատիժ կստանան:

«Թուրքիան մտադիր է շարունակել Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ երկխոսությունը»,–ասել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան չպետք է թույլ տան, որպեսզի ահաբեկիչները հասնեն իրենց նպատակներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը