Քաղաքական

20.12.2016 15:12


Ա. Սարգսյան. «Մենք համագործակցում ենք Սեյրան Օհանյանի հետ շատ վաղուց»

Ա. Սարգսյան. «Մենք համագործակցում ենք Սեյրան Օհանյանի հետ շատ վաղուց»

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը համագործակցում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Այս մասին «Zham.am»-ի հետ զրույցում հայտնեց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Մենք նրա հետ համագործակցում ենք շատ վաղուց, հիմա էլ շարունակում ենք այդ համագործակցությունը»,-ասաց Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այսօր Սեյրան Օհանյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որով ազդարարում էր իր մուտքը քաղաքականություն, մասնավորապես՝ մասնակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:

Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ իրենց կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ:

«Մենք նախապատրաստվում ենք և շուտով քաղաքական հայտարարությամբ հանդես կգանք: Երբ վերջնական համաձայնության կգանք, շուտով ձեզ դրա մասին կհայտարարենք»,-նշեց Արամ Սարգսյանը:

Մանրամասն՝ «Zham.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը