Կարծիք

20.12.2016 15:59


Ում դեմ ամենաշատն են վայրահաչում, նա էլ ավելի մեծ վտանգ է ներկայացնում

Ում դեմ ամենաշատն են վայրահաչում, նա էլ ավելի մեծ վտանգ է ներկայացնում

Իշխանական ծաղրածուների շքերթը բացված է։ Սեյրան Օհանյանի՝ ակտիվ քաղաքականություն մտնելն, անկասկած, դրական իրադարձություն է, և շատերի մոտ նոր հույս է արթնացրել, բայց երևի բոլորից շատ Սեյրան Օհանյանի հայտարարությունը ոգևորել է Բաղրամյան 26-ի էժան ծաղրածուներին։ Իսկապես, հայտնի կենտրոնից վճարվող այս տաղտկալի ծաղրածուները քիչ էր մնում՝ իրենց եկամտի միակ աղբյուրից զրկվեին։ Իսկ հիմա կարող են հանգիստ խղճով արդարացնել իրենց կերած գումարները։

Չե՞ք նկատել, որ ներկայիս իշխանությունների համար իրական վտանգ ներկայացնող քաղաքական գործիչների և կուսակցությունների դեմ միշտ նույն մարդիկ են խոսում, իրենք իրենց «վերլուծաբան», «քաղաքագետ» ու «փորձագետ» հռչակած էժան գրչակներ, որոնք նույնիսկ նեղություն չեն տալիս իրենց և տարբեր մարդկանց դեմ վայրահաչում են մոտավորապես նույն հռետորաբանությամբ։

Այստեղ միայն մեկ բան է զարմացնում։ Իշխանությունները կրկին գործի են դրել նույն ծաղրածուներին, որոնք իրենց վաղուց արդեն սպառել են, և անհասկանալի է, թե ինչ հույսով։ Այդ մարդիկ այնքան են իրենք իրենց վարկաբեկել, որ նրանց «քննադատության թիրախ» դառնալն արդար քաղաքական գործչի ցուցիչ է դարձել․ ում դեմ սրանք ամենաշատն են վայրահաչում, նա էլ ավելի մեծ վտանգ է ներկայացնում իշխանություննեերի համար։ Ժամանակին «քսի էին տվել» Ծառուկյանի դեմ, հետո՝ Արա Աբրահամյանի, հիմա էլ՝ Սեյրան Օհանյանի։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը