Աշխարհ

21.12.2016 12:00


Մեքսիկայի հրատեխնիկայի շուկայում զոհվածների թիվը հասել է 29–ի (տեսանյութ)

Մեքսիկայի հրատեխնիկայի շուկայում զոհվածների թիվը հասել է 29–ի (տեսանյութ)

Մեքսիկայի Տուլտեպեկ քաղաքի Սան–Պաբլիտոյի հրատեխնիկայի շուկայում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 29–ի։ Այս մասին հայտնում է BBC–ն։

Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու ոստիկանները, որոնք փորձում են օգնել վիրավորվածներին։ Այնտեղ են նաև ամերիկյան ստորաբաժանումները։

Մոտ 13 երեխա մաշկի ավելի քան 90%–ի այրվածք է ստացել և բուժման ուղարկվել ԱՄՆ։ Այս մասին հայտնել է Մեխիկոյի նահանգապետ Էրիվուել Ավիլան։

Սուրբծննդյան նախաշեմին մեքսիկացիներն ավանդաբար ճայթուցիկներ են գնում։ Սան–Պաբլիտոյում է գտնվում քաղաքի ամենամեծ հրատեխնիկայի շուկան։ Պայթյունը ոչնչացրել է 300 խանութից 290–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը