Աշխարհ

21.12.2016 11:45


Իրանը հրաժարվել է Ադրբեջանին հեռահար հրթիռներ վաճառել

Իրանը հրաժարվել է Ադրբեջանին հեռահար հրթիռներ վաճառել

Իրանի իշխանությունները քննադատել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Բաքու կատարած այցը։ Մեկնաբանելով դա՝ ԱՊԱ–ին ադրբեջանցի պատգամավոր, Ադրբեջանի նախագահին կից պետական կառավարման ակադեմիայի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էլմար Նասիրովը հայտարարել է.

«Իսրայելը կարևոր դեր է խաղում Ադրբեջանի ռազմական ոլորտում և ապահովում է մեզ ժամանակակից զինտեխնիկայով: Մեր արտահանած նավթի 40 տոկոսը գնում է Իսրայելը: Իսրայելի հետ լավ հարաբերությունները միջազգային ոլորտում էլ առավելություններ են տալիս»։

Նասիրովը նաև հայտնել է, որ Իրանը հրաժարվել է Ադրբեջանին հեռահար հրթիռներ վաճառել, չնայած այն բանին, որ պաշտոնական Բաքուն բազմիցս այդ հարցով դիմել է Իրանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը