Աշխարհ

22.12.2016 10:20


Ըստ Քադիրովի՝ ՌԴ դեսպանի սպանության մասին «New York Daily»–ի նյութը ողջունում է կատարվածը

Ըստ Քադիրովի՝ ՌԴ դեսպանի սպանության մասին «New York Daily»–ի նյութը ողջունում է կատարվածը

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության մասին «New York Daily» թերթի նյութն արդարացնում է և ողջունում կատարվածը։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է իր «Instagram»–ում։

«Ամերիկյան «New York Daily» թերթը հրապարակել է մի նյութ, որտեղ ուղիղ տեքստով արդարացնում և ողջունում է Անդրեյ Կառլովի սպանությունը, հերոսացնում է մարդասպանին»,–ասել է Քադիրովը։

Չեչնիայի առաջնորդի կարծիքով ո՛չ զրպարտության հեղինակ Գերշ Կունտցմանը, ո՛չ թերթի խմբագիրն իրենց մեղավոր չեն զգում։

«Դա աննախադեպ հանդգնություն է, մարդու վշտի նկատմամբ կարեկցանքի բացակայություն, ահաբեկչության հանրային աջակցություն»,–ընդգծել է նա։

«New York Daily»–ի հոդվածում սպանված դեսպանը համեմատվել էր Երրորդ ռեյխի դեսպանի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը