Աշխարհ

22.12.2016 11:58


90–ամյա Եղիսաբեթ 2–րդը հիվանդ է

90–ամյա Եղիսաբեթ 2–րդը հիվանդ է

Բուքինգհեմյան պալատից հայտնել են, որ Մեծ Բրիտանիայի թագուհի, 90–ամյա Եղիսաբեթ 2–րդը և 95–ամյա արքայազն Ֆիլիպն ուժեղ մրսել են։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Այսօր թագավորական ընտանիքը պետք է մեկներ Սենդրինհեմ կալվածք, որտեղ ավանդաբար դիմավորում է Սուրբ ծնունդը և անցկացնում ձմռան մեծ մասը։ Սակայն հիվանդության պատճառով ծրագրերը փոխվել են։ Թագուհու և դքսի առողջության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը