Աշխարհ

22.12.2016 14:35


Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ–ների միջև Բաքվում քաղաքական խորհրդատվություններ են անցկացվել

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ–ների միջև Բաքվում քաղաքական խորհրդատվություններ են անցկացվել

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ–ների միջև քաղաքական խորհրդատվությունների հերթական փուլը։ Ինչպես հայտնում է ԱՊԱ–ն, խորհրդակցություններում Ադրբեջանը ներկայացնում էր փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, իսկ Թուրքիան՝ փոխարտգործնախարար Ումիթ Յալչընը։

Նրանք խոսել են համագործակցության տարբեր ուղղություններից, այդ թվում՝ Ադրբեջան–Թուրքիա–Իրան, Ադրբեջան–Թուրքիա–Վրաստան, Ադրբեջան–Թուրքիա–Թուրքմենստան եռակողմ ձևաչափերով։ Քննարկել են նաև Մերձավոր Արևելքին, միջազգային ահաբեկչությանը, տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող և միջազգային այլ հարցեր։

Նաև համաձայնեցվել է ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ դիրքորոշումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը