Աշխարհ

23.12.2016 10:15


Բեռլինյան ահաբեկիչը հայտնվել է տեսախցիկների նշանառության տակ (տեսանյութ)

Բեռլինյան ահաբեկիչը հայտնվել է տեսախցիկների նշանառության տակ (տեսանյութ)

Բեռլինի ահաբեկչության մեջ կասկածվող, Թունիսի քաղաքացի Անիս Ամրին կատարվածից մի քանի ժամ հետո հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվում։ Կադրերը տարածել է գերմանական ռադիոկայաններից մեկը։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։ Հիշեցնենք՝ սուրբծննդյան տոնավաճառում նա բեռնատարով մխրճվել էր ամբոխի մեջ՝ 12 մարդու զրկելով կյանքից։

Ամրին դուրս է եկել Բեռլինի կենտրոնում՝ Մոաբիթում գտնվող մզկիթից, որտեղ նրան տեսել են նախորդ շաբաթ։ Գերմանիայի դատախազությունն արդեն նրան ձերբակալելու հրաման է տվել։

Ամրիի մատնահետքերը գտնվել են նաև բեռնատարի դռան վրա, իսկ խցիկում հայտնաբերվել են նրա արյան հետքերը։ Առայժմ, սակայն, ահաբեկչին, գտնել չի հաջողվում։

Հայտնի է դարձել նաև, որ Ամրին ահաբեկչությունից առաջ զանգահարել է Թունիսում գտնվող իր քրոջը և սմարթֆոնով ցույց տվել գերմանական մայրաքաղաքի ամանորյա լույսերը։

«Նա ասաց, որ կայանել է մոտոցիկլն ու զբոսնում է»,– Նաջվի Ամրիի խոսքն է մեջբերում РИА «Новости»–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը