Աշխարհ

23.12.2016 12:30


Իրաքի ՌՕՈւ–ն աջակցության խոսքերով միլիոնավոր նամակներ է նետել Մոսուլի բնակիչներին

Իրաքի ՌՕՈւ–ն աջակցության խոսքերով միլիոնավոր նամակներ է նետել Մոսուլի բնակիչներին

Իրաքի ՌՕՈւ–ն աջակցության խոսքերով 4 մլն նամակ է նետել «Իսլամական պետության» գրոհայինների կողմից գրավված Մոսուլի բնակիչներին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից։

«Մոսուլի բնակիչներին ուղղված կարեկցանքի և աջակցության խոսքերով նամակները գրված են Իրաքի բնակիչների կողմից։ Այդ նախաձեռնությունը թույլ կտա համոզել ԻԼԻՊ–ի կողմից ավելի քան 2 տարի գրավված Մոսուլի բնակիչներին, որ նրանց չեն մոռացել, և ողջ Իրաքն է աջակցում նրանց՝ սպասելով նրանց հետ վերամիավորմանը ԻՊ–ի պարտությունից հետո»,–հայտնել են ամերիկյան գերատեսչությունից։

Հիշեցնենք՝ Մոսուլի ազատագրման գործողությունն արդեն ավելի քան 2 ամիս է՝ շարունակվում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը