Տնտեսական

23.12.2016 12:51


Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը մեկ կՎտ/ժ–ի համար 44.98 դրամ կկազմի

Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը մեկ կՎտ/ժ–ի համար 44.98 դրամ կկազմի

Հայաստանի բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը 2017–ի փետրվարի 1-ից 46.2 դրամից կնվազի 44.98 դրամ մեկ կՎտ/ժ–ի համար։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 23-ի ՀԾԿՀ նիստում։

Տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը սահմանվել է 44.98 դրամ (նվազել է 2.6 տոկոսով), իսկ գիշերայինը՝ 34.98 դրամ։ Սոցիալապես անապահով ընտանիքների համար ավելի ցածր սակագներ կսահմանվեն՝ ցերեկայինը՝ 40 դրամ, գիշերայինը՝ 30։

ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ սակագնի նվազումը հնարավոր է դարձել էներգետիկ հաշվեկշռում ավելի թանկ ջերմային էլեկտրաէներգիայի տեսակարար կշռի կրճատման շնորհիվ։ Համապատասխանաբար, էներգետիկ համակարգի ընկերությունների անհրաժեշտ շահույթը նվազել է 8.8 մլրդ դրամով։

Այս խորագրի վերջին նյութերը