Աշխարհ

23.12.2016 12:58


Թուրքիայում ձերբակալվել է խորհրդարանի փոխխոսնակը (լրացված)

Թուրքիայում ձերբակալվել է խորհրդարանի փոխխոսնակը (լրացված)

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Փերվին Բուլդանը։

Այդ մասին ասվում է կուսակցության «Twitter»–ի էջում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ իրավապահների գործողություններն անօրինական են։

Առայժմ հայտնի չէ՝ ինչու են ձերբակալել Բուլդանին։

***

«Bidolu Haber»–ի փոխանցմամբ՝ ավելի ուշ Բուլդանին ազատ են արձակել հարցաքննելուց հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը