Աշխարհ

23.12.2016 15:55


Պուտին. «ՌԴ դեսպանի սպանությունը հարձակում էր ռուս-թուրքական հարաբերությունների վրա»

Պուտին. «ՌԴ դեսպանի սպանությունը հարձակում էր ռուս-թուրքական հարաբերությունների վրա»

Անկարայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը նախ և առաջ հարձակում էր Ռուսաստանի վրա, ռուս-թուրքական հարաբերությունների վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ:

«Անկեղծ ասեմ, որ ես թերահավատորեն էի վերաբերում այն վարկածին, որ Սու-24 ինքնաթիռը խոցվել է առանց Թուրքիայի բարձրագույն ղեկավարության հրամանի, ռուս-թուրքական հարաբերությունները վնասել ցանկացող մարդկանց կողմից: Բայց հատուկ նշանակության ջոկատի աշխատակցի կողմից Ռուսաստանի դեսպանի վրա իրականացված հարձակումից հետո արդեն սկսում եմ փոխել իմ կարծիքը: Ինձ արդեն թվում է, որ ամեն ինչ հնարավոր է»,–ասել է Պուտինը՝ հավելելով, որ կործանարար տարրերի ներթափանցումը պետական կառույցներ, այդ թվում՝ բանակ, իրավապահ մարմիններ, խոր բնույթ ունի։

Պուտինը հավելել է՝ դեսպանի սպանությունը չի խոչընդոտի ռուս-թուրքական հարաբերությունները՝ ընդգծելով.

«Որովհետև մենք հասկանում ենք ռուս-թուրքական հարաբերությունների կարևորությունը և ամեն կերպ կձգտենք դրանք զարգացնել: Մեզ հաջողվել է հարաբերությունների կարգավորումից հետո փոխզիջումներ գտնել, և հույս ունենք, որ այդ փոխզիջումները կգտնենք նաև ապագայում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը