Աշխարհ

24.12.2016 08:38


Ադրբեջանում զորավարժություն են անցկացրել Ս-125 ԶՀՀ-ների բելառուսական մոդիֆիկացիայով

Ադրբեջանում զորավարժություն են անցկացրել Ս-125 ԶՀՀ-ների բելառուսական մոդիֆիկացիայով

Դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի ԶՈւ հակաօդային պաշտպանության ուժերը վարժանքներ են անցկացրել բելառուսական մոդիֆիկացիայի Ս-125-2ՏՄ «Պեչորա» զենիթահրթիռային համակարգով: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Զորավարժության ընթացքին հետևել է Ադրբեջանի ԶՈւ ռազմաօդային և ՀՕՊ ստորաբաժանումների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը:

Հիշեցնենք, որ դեռևս 2016 թ. մարտին Թահիրովը հայտարարել էր, որ իրենք արդեն ունեն Ս-125 ԶՀՀ-ների արդիականացված տարբերակները: Սակայն դրանք մինչ օրս չէին ցուցադրվել:

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը