Աշխարհ

24.12.2016 12:18


Ռոնալդուն տեսաուղերձ է հղել սիրիացի երեխաներին (տեսանյութ)

Ռոնալդուն տեսաուղերձ է հղել սիրիացի երեխաներին (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշթիանու Ռոնալդուն տեսաուղերձ է հղել սիրիացի երեխաներին։ Այս մասին հայտնում է «Save the Children» բարեգործական կազմակերպությունը:

«Մենք գիտենք, որ դուք հիմա շատ եք տանջվում: Ես հայտնի ֆուտբոլիստ եմ, բայց իսկական հերոսները դուք եք: Մի՛ կորցրեք ձեր հավատը: Ամբողջ աշխարհը ձեր հետ է: Մենք հոգ ենք տանում ձեր մասին. ես ձեր հետ եմ», - ասել է Ռոնալդուն:

Ավելի վաղ «Save the Children»–ը տեղեկացրել էր, որ Ռոնալդուն խոշոր նվիրատվություն է արել. այդ միջոցներով Հալեպի և Սիրիայի մյուս քաղաքների ընտանիքների համար հագուստ, սնունդ և դեղամիջոցներ են գնվելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը