Աշխարհ

25.12.2016 08:55


2016թ. ամենաբարի արարքները (ֆոտոշարք)

2016թ. ամենաբարի արարքները (ֆոտոշարք)

Աշխարհն անհնար է պատկերացնել առանց բարի մարդկանց, և 2016թ.–ը նույնպես ապացուցեց, որ դեռ գոյություն ունեն սրտացավ մարդիկ։ Բարություն անելու համար առանձնահատուկ ունակություններ կամ հսկա հնարավորություններ հարկավոր չեն։ Ամենը հասարակ մարդկանց ձեռքի գործն է, իսկ դա նշանակում է, որ նման հնարավորություն ունի մեզանից յուրաքանչյուրը։

«AdMe.ru» կայքը ներկայացրել է այս տարվա ընթացքում կատարված ամենաբարի քայլերի մասին։

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոնը հազարավոր տներ է կառուցել ֆիլիպինցիների համար

Սիրիացին մնացել է լքված Հալեպում՝ կատուներին հոգ տանելու համար

Ուսուցիչը կազմակերպել է «Ջենտլմենների խմբակ» ոչ լիարժեք ընտանիքների տղաների համար

Դանիացի կինը փրկել է նիգերիացի մի տղայի, ումից հրաժարվել էին ծնողները

Վազորդուհին զոհել է ապագա մեդալը, որպեսզի օգնի վնասվածք ստացած մրցակցուհուն

Հազարավոր մարդիկ աջակցել են այն աղջկան, ում ծննդյան տարեդարձին ոչ ոք չէր գնացել

Դպրոցականները կրկնել են ավարտական երեկոն իրենց դասընկերոջ համար, ով վթարի էր ենթարկվել

Ալթայում ձկնորսը փրկել է սառցաջրերում խորտակվող հյուսիսային եղջերուին

Հարևաններն անվճար վերանորոգել են տարեց աղքատ ուսուցչուհու տունը

Կանադական ավիաուղիները խախտել են իրենց կանոնները՝ հրդեհից հետո կենդանիներին փրկելու համար

Բորտուղեկցորդուհին «որդեգրել է» շանը, ով տարիներ շարունակ սպասել է իրեն հյուրանոցի դռների մոտ

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը