Աշխարհ

24.12.2016 15:03


Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան 55-ամյակի առթիվ:

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Ալիևը Պուտինին իր խորին ցավակցություններն է հայտնել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի ստոր սպանության կապակցությամբ:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական համագործակցության որոշ արդիական հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հիմնախնդիրների շուրջ:

Պուտինը և Ալիևը վստահություն են հայտնել, որ բարեկամական հարաբերությունների վրա հիմնվող ռազմավարական համագործակցությունը երկու երկրների միջև հետագայում էլ կընդլայնվի:

Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ զանգահարել և շնորհավորել է նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը