Աշխարհ

25.12.2016 10:12


«Եվրատեսիլ-2017»-ում Հայաստանը կներկայացնի Արծվիկը

«Եվրատեսիլ-2017»-ում Հայաստանը կներկայացնի Արծվիկը

Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթում: «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ուղիղ եթերում պայքարում էին եզրափակիչ դուրս եկած Մարտան և Արծվիկը, և ժյուրիի ու հեռուտադիտողի միասնական քվեարկության արդյունքում «Եվրատեսիլի» ուղեգիրը ստացավ Արծվիկը:

Հիշեցնենք, որ ռուսաստանցի հայտնի երգչուհի Պելագեան և Ալեքսանդր Պանայոտովը, որն անցել է ռուսական «Ձայնը» նախագծի եզրափակիչ, կոչ էին արել քվեարկել Արծվիկի օգտին։

Ռուսական «Ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանում Պելագեան Արծվիկի մարզիչն էր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը