Աշխարհ

25.12.2016 21:37


Զախարովան Օբամայի 8-ամյա կառավարումն ամբողջ աշխարհի համար նողկալի է անվանել

Զախարովան Օբամայի 8-ամյա կառավարումն ամբողջ աշխարհի համար նողկալի է անվանել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նրա վարչակազմի 8-ամյա կառավարումը ամբողջ աշխարհի նողկանքն է հարուցել։ Այս մասին տեղեկացնում է «Վեստի»-ն:

«Նա այն մարդն է և իր թիմը, որը միջազգային ասպարեզում բոլորի համար վատն է եղել: Ինձ թվում է, որ իր բացառիկության կարգախոսով այս 8-ամյա կառավարմամբ նրանք ամբողջ աշխարհի նողկանքն են հարուցել»,-ասել է Զախարովան և «բարոյական տեսակետից հանցագործություն» անվանել այն, որ Օբամայի վարչակազմը ցույց է տվել՝ «ուժեղը չարիք գործելու անսահմանափակ իրավունքներ ունի»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը