Աշխարհ

26.12.2016 07:32


Մահացել է երգիչ Ջորջ Մայքլը (լրացված, տեսանյութ)

Մահացել է երգիչ Ջորջ Մայքլը (լրացված, տեսանյութ)

54 տարեկանում Լոնդոնի իր բնակարանում կյանքից հեռացել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը: Ինչպես հայտնում է «Press Association» գործակալությունը՝ վկայակոչելով երգչի ներկայացուցչին, Մայքլի ընտանիքը խնդրում է, որ այդ բարդ և զգացմունքային շրջանում հարգվի անձնական կյանքի իրավունքը:

Ջորջ Մայքլի հարազատներն ու ներկայացուցիչներն այլ մեկնաբանություններ չեն տվել:

Մահվան պատճառն էլ դեռ չի նշվում։

Ոստիկանությունից հայտնել են, որ մահվան կասկածելի որևէ հանգամանք չեն հայտնաբերել։

Ջորջ Մայքլի հայտնի երգերից է «Վերջին Սուրբ ծնունդը», և հատկանշական է, որ նա կյանքից հեռացավ հենց սուրբծննդյան օրը։

Նշենք, որ երաժշտական գործունեության 40 տարիների ընթացքում վաճառվել է նրա ավելի քան 100 ալբոմ։

***

Վարկած կա, որ երգիչը մահացել է սրտի անբավարարությունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը