Աշխարհ

26.12.2016 10:45


Տու-154–ի սև արկղերը գտնվում են օդանավի ողնուցում. ամենից քիչ օդանավի այդ մասն է տուժել

Տու-154–ի սև արկղերը գտնվում են օդանավի ողնուցում. ամենից քիչ օդանավի այդ մասն է տուժել

Ռուսաստանի Դաշնության Ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը հայտարարել է, որ Սոչիում կործանված Տու-154–ի սև արկղերը գտնվում են օդանավի ողնուցում։ Այս մասին փոխանցում է «Интерфакс»–ը։

«Ես համոզված եմ, որ ամենից քիչ օդանավի ողնուցն է տուժել. ինքնաթիռը հպվել է ստորին մասով ու ֆյուզելյաժով», –ասել է Բոնդարևը՝ հավելելով, որ օդանավը տեխնիկապես սարքին է եղել. ընդամենը վերջերս է վերանորոգվել։

Ավելի վաղ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել էր, որ ահաբեկչության վարկածը բացառվում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը