Աշխարհ

26.12.2016 10:56


Զինյալները գնդակոծել են Դամասկոսի քրիստոնեական թաղամասը Սուրբ ծննդի առավոտյան

Զինյալները գնդակոծել են Դամասկոսի քրիստոնեական թաղամասը Սուրբ ծննդի առավոտյան

Կաթոլիկների տոնացույցով նշվող Սուրբ ծննդի առավոտյան ահաբեկիչները գնդակոծել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի քրիստոնեական Քասսաա թաղամասը։ Այս մասին հայտնում է «ria.ru»-ն՝ SANA–ին հղումով:


Աղբյուրի փոխանցմամբ՝ ականանետից արձակված առնվազն 3 արկ է պայթել ֆրանսիական հոսպիտալի մոտ եկեղեցական պատարագի ժամանակ: Զոհերի և տուժածների մասին տեղեկություն դեռևս չկա:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2011թ. մարտից Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 300.000 մարդ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը