Աշխարհ

26.12.2016 11:50


Թուրքիայում ձերբակալվել է «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության փոխնախագահը

Թուրքիայում ձերբակալվել է «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության փոխնախագահը

Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության փոխնախագահ, ընդդիմադիր Այսել Թուղլուքը: Այս մասին տեղեկացնում է CNN Turk-ը:

Ձերբակալությունը, որի պատճառը դեռևս հայտնի չէ, տեղի է ունեցել Անկարայում:

Հիշեցնենք՝ «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքով ներայումս կալանավորված է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության անդամ 59 պատգամավորից 12-ը, այդ թվում՝ կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը