Աշխարհ

26.12.2016 20:35


Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Սուրբ ծննդի առավոտյան ողջ ընտանիքով այցելել են եկեղեցի (ֆոտոշարք)

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Սուրբ ծննդի առավոտյան ողջ ընտանիքով այցելել են եկեղեցի (ֆոտոշարք)

Արքայազն Ուիլյամը և քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնն իրենց երեխաների՝ արքայազն Ջորջի և արքայադուստր Շառլոտի հետ Սանդրիհեմյան կալվածքում Սուրբ ծննդի առավոտյան այցելել են եկեղեցի՝ տոնական ծիսակարգին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։

Խախտելով ավանդույթը՝ Ուիլյամն ու Քեյթն այս տարվա տոները որոշել են անցկացնել վերջինիս ծնողների՝ Մայքլ և Քերոլ Միդլթոնների հետ Բաքլբերի գյուղում գնտվող տանը, որը 170 մղոն հեռու է Սանդրիհեմյան կալվածքից։

Սուրբ Մարկի եկեղեցում թագավորական զույգին միացել են Քեյթի ծնողները, եղբայր Ջեյմսը, ինչպես նաև վերջերս նշանված քույր Փիփան, ով պատրաստվում է հաջորդ տարի պսակադրվել այդ նույն եկեղեցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը