Աշխարհ

26.12.2016 15:10


ՌԴ ԱԴԾ–ն նշել է Տու–154–ի կործանման հիմնական վարկածները

ՌԴ ԱԴԾ–ն նշել է Տու–154–ի կործանման հիմնական վարկածները

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը նշել է Սոչիի շրջանում Տու–154–ի կործանման հիմնական վարկածները։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Գերատեսչության տվյալներով՝ դիտարկվում են հետևյալ վարկածները՝ շարժիչի մեջ օտար առարկա ընկնելը, անորակ վառելիքը, օդանավը սխալ վարելը և տեխնիկական անսարքությունը։

Ահաբեկչության կամ դիվերսիայի հետքեր առայժմ չեն հայտնաբերվել։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 25–ին ՌԴ ՊՆ–ի՝ Սոչիից Սիրիայի Հմեյմիմ օդանավակայան մեկնող Տու–154 ինքնաթիռն ընկել էր Սև ծովը։ Օդանավում 92 մարդ կար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը