Քաղաքական

27.12.2016 09:31


Հադրութի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 մմ-ոց ականանետ

Հադրութի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 մմ-ոց ականանետ

Դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ՝ արձակելով մոտ 850 կրակոց: Հարավային (Հադրութ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (1 արկ):

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը