Աշխարհ

27.12.2016 19:15


Սուրբ ծննդի նախօրեին Թեյլոր Սվիֆթը երգել է 96–ամյա երկրպագուի համար (լուսանկարներ)

Սուրբ ծննդի նախօրեին Թեյլոր Սվիֆթը երգել է 96–ամյա երկրպագուի համար (լուսանկարներ)

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթն անակնկալ է մատուցել Միսսուրի նահանգից Երկրորդ համաշխարհային պատերազմի 96–ամյա վետերան Սայրուս Փորթերին, ով շատ է սիրում երգչուհու երգերը։ Թեյլորը եկել է նրա տուն ամանորյա երեկույթին և կատարել մի քանի երգ։ Այս մասին հայտնում է «Mashable»–ը։

Փորթերի բարեկամները պատմել են Սվիֆթին, թե ինչպես է պապիկը տարված վերջինիս ստեղծագործական գործունեությամբ։ Նրա խոսքերով՝ չնայած տարիքին՝ Փորթերը մի քանի անգամ գնացել է Թեյլորի համերգներին։ Այդ ժամանակ երգչուհին որոշել է այցելել նրան Սուրբ ծննդի նախօրեին։

Վետերանի թոռների խոսքերով՝ 2016թ. սկզբին Փորթերի մոտ քաղցկեղ են հայտնաբերել, այդ պատճառով էլ նա շատ էր մտահոգվել, որ չի հասցնի մասնակցել Թեյլոր Սվիֆթի հաջորդ համերգային շրջագայությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը