Աշխարհ

27.12.2016 11:40


Կրեմլում որոշել են, թե ով է լինելու Թուրքիայում ՌԴ նոր դեսպանը

Կրեմլում որոշել են, թե ով է լինելու Թուրքիայում ՌԴ նոր դեսպանը

Թուրքիայում Ռուսաստանի նոր դեսպան է դառնալու Պրիվոլոժյան դաշնային շրջանում նախագահի լիազոր ներկայացուցիչ Միխայիլ Բաբիչը։ Այս մասին հաղորդում է «Дождь»–ը՝ հղում անելով Կրեմլին մոտ 2 աղբյուրի։

Աղբյուրների խոսքերով՝ դեսպանի նշանակումը կկայանա արդեն 2017–ին։

Նշվում է, որ Բաբիչին երկար ժամանակ է՝ ուզում էին նախագահի լիազոր ներկայացուցչի պաշտոնից տեղափոխել մեկ այլ աշխատանքի, սակայն նա այդպես էլ չի կարողացել զբաղեցնել Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանի տեղը։ Ուրկրաինական կողմը մերժել էր նրա թեկնածությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը