Կարծիք

27.12.2016 11:57


Քաղաքապետարանը «հիանում» է բնության պարգևած առատ ձյան պատկերով

Քաղաքապետարանը «հիանում» է բնության պարգևած առատ ձյան պատկերով

Ձյունն իր երգն է երգում, իջնում է դանդա՜ղ, միապաղա՜ղ...իսկ քաղաքապետարանը «հիանում» է բնության պարգևած առատ ձյան պատկերով ու Երևանի փողոցներում զարդարված հնամաշ լուսավորություններով, ամանորյա զարդարանքով՝ ճանապարհների մաքրման գործընթացն էլ թողնելով հասարակության վրա. թող ամեն մեկն իր շեմը մաքրի, ու վերջ:

Փող չկա, ավելի ճիշտ՝ կար, բայց մխսել են. չէին նախատեսել, որ այսքան ձյուն կգա, ու ցուրտ կլինի, իսկ արև էլ չի լինի, որ ճանապարհները բացի: Դե, ինչպես ամեն տարի, արևը նրանց փրկության է հասել:

Տպավորություն է, որ քաղաքապետարանն ու վարչական շրջանների ղեկավարները խոր քուն են մտել, ընդհատակ են անցել կամ ընդհանրապես գոյություն չունեն:

Լավ չես աշխատում, Տարո՛ն Մարգարյան. Երևանի բանուկ փողոցներում մեքենաներն ուղղակի շուրջպար են բռնել՝ շղթայական վթարներ և խցանումներ «ապահովելով»:

Ոչ ոք փողոցներում մաքրող մեքենաներ կամ ավազի ու աղի տարածման գործընթացը չի տեսել, բայց մի հատ մտեք քաղաքապետարանի պաշտոնական կայք ու տեսեք՝ ի՜նչ պատկերավոր ներկայացնում են ձյան մաքրման աշխատանքներն ու մեզ ապուշի տեղ դնում՝ մի հատ էլ շեշտելով, թե մաքրում են նաև գիշերը:

Նկատենք նաև, որ Տարոն Մարգարյանի տնից աշխատավայր գնալու ճանապարհն է միայն մաքրված:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը